# started 2014-09-02T08:15:47Z "Գրաֆիտի („գրաֆիտո“ լատիներեն նշանակում է «քերթել»), բնորոշվել է այս բառով մարդկային առաջին նկարչական քայլերը, այսինքն՝ մարդու նախնիների կողմից քարով քերթված պատկերները քարանձավների պատերին, որտեղ պատկերված էին որսի դրվագներ, կենդանիների և մարդկանց նկարներ և այլն։"@hy . "Լեզվաբանությունը գիտություն է, որի ուսումնասիրության առարկան մարդկային լեզուն է։ Այդ ուսումնասիրությունը հիմնված է, մի կողմից, առանձին լեզուների փաստական երևույթների քննության վրա, մյուս կողմից՝ լեզվի տեսական, ընդհանուր հարցերի լուսաբանման վրա։ Այս երկու կողմերը լեզվաբանության մեջ հանդես են գալիս միասնաբար։"@hy . " Անվան այլ գործածումների համար տես՝ Արցախ Արցախը (Լեռնային Ղարաբաղ), պատմական տարածաշրջան Անդրկովկասում, որն ընկած է Դաշտային Ղարաբաղի և Զանգեզուրի միջև և զբաղեցնում է Փոքր Կովկասի հարավ-արևելյան լեռնաշղթան։ Տարածաշրջանը հիմնականում անտառածածկ է և լեռնային։ Տարածաշրջանի մեծ մասն զբաղեցնում է փաստացի անկախ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը։"@hy . "Կրոն, աշխարհի ճանաչողության հատուկ ձև, որը բնորոշվում է հավատով առ գերբնական, իր մեջ կարող է նարառել բարոյական նորմերի, վարքի կանոնների և երկրպագության ծեսերի առանձին տարրեր կամ համակարգ։ Կրոնը մարդկային հասարակության կազմակերպող և կազմակերպված հավատ է, որպես կազմակերպված երկրպագում բարձրագույն ուժերին։ Նման երկրպագումը՝ հավատացյալի համար ենթադրում է իր երկրպագած բարձրագույն ուժերի աներկμայորեն իրական լինելու գիտակցում։Կրոնը գերբնականը, աստվածությունը ներկայացնող համակարգ է, մարդու և Աստծո միջև հոգևոր հարաբերություն (լատիներենում religon բառի արմատը՝ reli, հենց նշանակում է կապ, հարաբերություն,), որն իր արտահայտությունն է գտնում հավատի միջոցով, իսկ այդ հարաբերությունը տեղի է ունենում աստվածապաշտության, ծեսի ընթացքում։Հայերենում, ըստ Հ. Աճառյանի «Արմատական բառարանի» «կրոն» բառն առաջացել է կիր (կրել) արմատից – ոն (օն) մասնիկով ստուգաբանվում է որպես՝ կարգ, կանոն, վարք, օրենք, սովորություն, վարդապետություն, հավատք։ Ըստ «Հայկազյան բառարանի»՝ կրել և պահել կամ կրելի օրենք։ Ղ. Ալիշանի բացատրությամբ՝ կիրք բառից, իբրև «ներքին զգացում»։Կրոնը ծագել է մարդու հետ՝ նախնադարյան շրջանում։"@hy . " Անվան այլ գործածումների համար տես՝ Լեզու (այլ կիրառումներ) Լեզուն կամայական ազդանշանների՝ օրինակ ձայնային հնչյունների, ժեստերի կամ գրված նշերի, համակարգ է, որը օգտագործվում է տեղեկատվություն փոխանցելու համար։Լեզուն ծառայում է որպես հաղորդակցման միջոց։ Ինչպես ամեն մի գիտություն, այնպես էլ լեզուն ունի մակարդակներ։ Մենք մեր մտքերը հաղորդում ենք խոսքի միջոցով, որը լինում է բանավոր և գրավոր։ Բանավոր խոսքը մենք ասում և լսում ենք, իսկ գրավոր խոսքի միջոցով մենք գրում և կարդում ենք։ Խոսքը կազմված է մտքերից, այսինքն՝ նախադասություններից, նախադասությունները՝ բառակապակցություններից և բառերից, իսկ բառերը՝ հնչյուններից։ Հետևաբար ամենացածր մակարդակը լեզուն ուսումնասիրող առարկայի մեջ հնչյունաբանությունն է, հաջորդ մակարդակը բառագիտությունն է, որն ուսումնասիրում է բառերի կազմությունը, իմաստը և ծագումնաբանությունը։ Հաջորդ մակարդակը քերականությունն է իր երկու բաժիններով՝ ձևաբանություն և շարահյուսություն։ Ձևաբանությունը ուսումնասիրում է բառերի ձևերն ու ձևափոխությունները, իսկ շարահյուսությունը բառակապակցություններն ու նախադասություննրը։ Ոճաբանությունը լեզվի մի բաժին է, որն ուսումնասիրում է խոսքի դրսևորման տարբեր ձևերը։"@hy . "Սյուրռեալիզմ (ֆր.՝ surréalisme - վերիրականություն), մշակութային շարժում է գեղանկարչության, քանդակագործության և գրականության մեջ, որը սկիզբ է առել վաղ 1920–ական թվականներին, և հայտնի է այդ ուղղության մի քանի անդամների կոնցեպտուալ արվեստի գործերով և գրվածքներով։ Սյուրռեալիստների աշխատանքները աչքի են ընկնում անսովոր և անսպասելի, երբեմն հումորային լուծումներով և զուգադրություններով, թեև շատ սյուրռեալիստ նկարիչներ և գրողներ արվեստի այս ուղղությունը առաջին հերթին համարում են մարդկային փիլիսոփայության և հոգևոր-ներաշխարհի արտահայտման շարժում։Շարժման հիմնադիրն է համարվում Անդրե Բրետոնը, ով 1924 թ. արվեստի և գրականության մասին իր մոտեցումները հրապարակեց «Սյուրռեալիզմի մենիֆեստում» (ֆրանսերեն՝ Manifeste du Surrealisme)։ Նա սյուրռեալիզմը բարձր էր համարում բոլոր հեղափոխական շարժումներից։Սյուրռեալիզմը զարգացում ապրեց առաջին համաշխարհային պատերազմին հաջորդող տարիներին՝ նախորդելով արվեստի մեջ մեկ այլ ուղղության՝ դադաիզմին։ Շարժման կարևորագույն կենտրոնը Փարիզն էր։ Այնուհետև սկսեց տարածվել ամբողջ աշխարհով վերջիվերջո ազդեցություն թողնելով տարբեր կոնցեպտուալ արվեստների, գրականության, կինոյի, երաժշտության, ինչպես նաև քաղաքական մտքի և փորձի, փիլիսոփայության և սոցիալական տեսության վրա։"@hy . "Աստղագիտություն, գիտություն է երկնային մարմինների (մոլորակներ, աստղեր, միգամածություններ, միջաստղային նյութ, գալակտիկաներ և այլն) և նրանց հետ կապված երևույթների (տարածական բաշխում, շարժումներ, ֆիզիկական բնույթ և վիճակ, փոխազդեցություն, առաջացում ու զարգացում և այլն) մասին։ Աստղագիտությունը միաժամանակ մշակում է երկնային մարմինների դիտումները գործնական նպատակներով օգտագործելու մեթոդներ (ժամանակի ծառայություն, աստղագիտական կողմնորոշում, տիեզերական թռիչքների աստղագիտական կառավարում և այլն)։ Աստղագիտությունը ըստ ուսումնասիրության օբյեկտների կամ մեթոդների բաժանվում է մի շարք ենթաբաժինների։Տիեզերական թռիչքների ժամանակ անհրաժեշտ ուղեծրերի րնտրության կապակցությամբ աստղագիտության մեջ ձևավորվեց մի նոր բաժին՝ աստղադինամիկան, որն ուսումնասիրում է արհեստական երկնային մարմինների շարժումները։Արեգակի, մոլորակների և աստղերի տեսանելի շարժումների պարբերականությունը աստղագիտական դիտումներով հաստատված առաջին օրինաչափություններից է։ Այն ընկած է ժամանակի որոշման և օրացույցների կազմման հիմքում։ Այդ պարբերականությունն օգտագործվում է նաև մի շարք երկնային երևույթների (Արեգակի և Լուսնի խավարումներ, Արեգակի, Լուսնի և մոլորակների մերձեցումներ և այլն) կանխատեսման համար։ Այդ խնդիրները, նրանց լուծման համար կիրառվող գործիքների տեսությունը և մաթեմատիկական մեթոդները կազմում են աստղաչափության, ոլորտային ու գործնական աստղագիտությունների առարկան։Մոլորակների շարժումների, Արեգակի ու Լուսնի խավարումների, պայծառ գիսավորների երևույթները հին դարերում կապում էին Երկրի վրա տեղի ունեցող իրադարձությունների հետ և օգտագործում հասարակական կյանքի երևույթների, մարդկանց ճակատագրի կանխագուշակման նպատակով։ Այդ հարցերով զբաղվող կեղծ գիտությունը՝ աստղագուշակությունը, ոչ մի գիտական հիմք չունի, սակայն ժամանակին զարկ է տվել աստղագիտական դիտումներին և դրանով իսկ նպաստել Աստղագիտության զարգացմանը։Մեծ է աստղագիտության գիտական և գործնական նշանակությունը։ Այն սերտորեն կապված է մաթեմատիկայի, ֆիզիկայի, մեխանիկայի և մյուս գիտությունների հետ։ Օգտագործելով այդ գիտությունների մեթոդները՝ նաև իր հերթին զգալիորեն ազդել է նրանց զարգացման վրա։ Այսպես, երկնային մեխանիկայի հաջողությունները XVII դ. խթանեցին այն ժամանակ ֆիզիկայի հիմնական բաժինը կազմող դասական մեխանիկայի զարգացմանը, որով դրվեց ճշգրիտ բնագիտության հիմքը։ Ավելի ուշ (XX դ.) աստղաֆիզիկական հետազոտությունները հանգեցրին նոր երևույթների և նյութի՝ տիեզերական պայմաններում դրսևորվող, գիտությանը մինչ այդ անհայտ հատկությունների բացահայտմանը, որը զգալիորեն նպաստեց ֆիզիկայի զարգացմանը։ Մասնավորապես, աստղերի ճառագայթման աղբյուրների ուսումնասիրությունը բերեց էներգիայի ջերմամիջուկային աղբյուրների հայտնադործմանը։"@hy . " Անվան այլ գործածումների համար տես՝ Հայաստան (այլ կիրառումներ) Հայաստանը (պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն) ցամաքային պետություն է Անդրկովկասում։ Աշխարհագրորեն գտնվում է հյուսիսարևմտյան Ասիայում, սակայն մշակութային և քաղաքական նկատառումներով համարվում է եվրոպական երկիր։ Հյուսիսից սահմանակից է Վրաստանին, արևելքից՝ Ադրբեջանին, հարավարևելքից՝ Լեռնային Ղարաբաղին, հարավից՝ Իրանին, հարավարևմուտքից՝ Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը և արևմուտքից՝ Թուրքիային։Հայաստանը հնագույն պատմական մշակութային ժառանգությամբ ունիտար բազմակուսակցական ժողովրդավարական ազգային պետություն է։ Հայաստանի թագավորությունը 4-րդ դարի սկզբներին՝ մ.թ. 301 թ., առաջին պետությունն էր, որ քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն։ Ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը Հայ Առաքելական Եկեղեցին՝ աշխարհի հնագույն ազգային եկեղեցին, ճանաչում է որպես երկրի հիմնական կրոնական հաստատություն։ Հայերն ունեն ուրույն այբուբեն, որն ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը մ.թ. 405 թ.։Մինչև 20-րդ դարի սկիզբը Հայաստան անվանումը վերաբերում էր ողջ Հայկական լեռնաշխարհին, որը ձգվում է Եփրատ և Տիգրիս գետերի ավազանից մինչև Փոքր Կովկասի արևելյան մասը։ 1915 թ.Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվել ու տեղահանվել է Հայաստանի արևմտյան մասի բնիկ ազգաբնակչությունը, իսկ արևելյան մասը 1918 թ. ձեռք է բերել կարճատև անկախություն։ Վերանկախացել է որպես Հայաստանի Հանրապետություն 1991 թ. սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեի արդյունքում․ մ